5 հոկտեմբերի 2012 - 21:17 AMT
Շվեյցարացի պատգամավորները Երևանում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 5-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին:

Շվեյցարացի պատգամավորները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Պատվիրակության բոլոր անդամները գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում: