5 հոկտեմբերի 2012 - 21:25 AMT
Իրանը մշակել է իր առաջին անօդաչու-ուղղաթիռը

Իրանցի հետազոտողները մշակել են երկրում առաջին անօդաչու-ուղղաթիռը, որի բոլոր պահեստամասերը պատրաստվում են հենց Իրանում: Նախագծի հեղինակներից մեկը` Հաիմդ Սարավարին հաղորդել է, որ այս ուղղաթիռը զինված է «խելացի» համակարգերով և կարող է գործել ցանկացած եղանակային պայմաններում: Այն ունի բարձր օպերատիվություն:

Նա հավելել է, որ «Անօդաչու-ուղղաթիռը նախատեսված է հիմնականում Իրանի ԶՈւ համար: Այն կարող է տանել զենք և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տարբեր տեսախցիկներ:

Այն կարող է կիրառվել նաև սահմանամերձ քննությունների ժամանակ և բնական աղետների հետևանքները չեզոքացնելիս», հաղորդում է Iran.ru-ն: