5 հոկտեմբերի 2012 - 21:53 AMT
Սիրիացի գրոհայինները մտադիր են սպանել բոլոր իրանցի պատանդներին

Արևելյան Գուտայում և Դամասկոսի արվարձաններում գործող «Բար’ա Բրիգադ» խմբավորումը հայտարարել է, որ առաջիկա 48 ժամերի ընթացքում կսպանի բոլոր իրանցի պատանդներին, ովքեր պատանդ էին վերցվել օգոստոսի սկզբին: Նրանք պնդում են, որ իրանցիները լրտեսներ են:

Խմբավորումը հայտարարել է, որ պատանդները չեն սպանվի մի դեպքում, եթե Սիրիայի կառավարությունը «ազատի մեր պատանդներին և դադարի հրետանաին ռմբակոծության ենթարկել մեր քաղաքները», հաղորդում է MIGnews-ը: