6 հոկտեմբերի 2012 - 17:55 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան հետ կապված

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գալոյանների ընտանիքին՝ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ: