7 հոկտեմբերի 2012 - 17:48 AMT
Քուվեյթի էմիրը հերթական անգամ արձակել է խորհրդարանը

Քուվեյթի էմիրը արձակել է խորհրդարանը, հաղորդում է BBC-Russia-ն` հղելով պետական հեռուստաալիքին: Հունիսին էմիրը հայտարարել էր խորհրդարանն արձակելու մասին, սակայն օգոստոսին Քուվեյթի սահմանադրական դատարանը վերականգնել էր այն:

Խորհրդարանն արձակելն ընդդիմության կարևորագույն պահանջներից էր: Այժմ երկրում տեղի կունենան այս տարվ ընթացքում արդեն երկրորդ ընտրությունները: Վերջին 6 տարիների ընթացքում Քուվեյթի խորհրդարանի ընտրություններ անցկացվել են արդեն 5 անգամ: