Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան և պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան լքել են Վրաստանը, հաղորդում է Գրուզիա Online-ը` հղելով «ԳուրիաՆյուսին»:
Աղբյուրի տվյալներով, Ախալայա եղբայրները մեկնել են երկրից երեկ ուշ գիշերը, իսկ մինչ այդ նրանց անձնագրերն ու ելքի արտոնագրերը բերել են հենց պաշտպանության նախարարություն: Դրանից հետո եղբայրները հրաժեշտ են տվել միմյանց և հեռացել տարբեր ավտոմեքենաներով:
ՊՆ մամուլի ղեկավար Նինո Պոտրժեբսկայան տեղեկություններ չունի այն մասին, որ փոխնախարար Դատա Ախալայան լքել է երկիրը : Տարբեր ԶԼՄ-ներում նշվում է նաև, որ երկրից հեռացել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, սակայն այդ մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել: