7 հոկտեմբերի 2012 - 17:18 AMT
Անգլիայում կայացել է փակ աճուրդ` նվիրված «բոնդիանային»

Նախօրեին Լոնդոնում կայացել է փակ աճուրդ` նվիրված «բոնդիանային»: Միջոցառմամբ տոնել են պատմության մեջ մաենահայտնի լրտեսի մասին պատմող ֆիլմի կեսդարյա հոբելյանը, հաղորդում է internovosti-ն: Ներկայացվել է հայտնի ֆիլմի 11 լոտ: Վաճառվել են ինչպես հին ֆիլմերի ժամանակ օգտագործված իրեր, այնպես էլ այնպիսիք, որոնք դեռևս չեն ներկայացվել կինոյի սիրահարներին:

Ժամացույցի, ավտոմեքենայի և այլ իրերի թվում, վաճառքի է հանվել նաև Բոնդի կապույտ լողազգեստը: Դրանով դերասան Դենիել Կրեյգը հայտնվել է «Կազնիո Ռոյալ» ֆիլմում:

Հաղորդվում է, որ աճուրդից ստացված միջոցները բարեգործական նպատակների կծառայեն: