31 մարտի 2005 - 12:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպման շրջանակներում: Ինչպես տեղեկացրել է Բաքվի «Լիդեր» հեռուստաալիքը, Մամեդյարովը տեղեկացրել է այդ մասին հեռուստաալիքի թղթակցին Վարշավայում: Մամեդյարովը ուղեկցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` նրա Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կողմից համանախագահների մասնակցությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում կորոշվի երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպման օրը, ասել է Մամեդյարովը: