7 հոկտեմբերի 2012 - 17:59 AMT
Բարաք Օբաման և կինը տոնել են համատեղ կյանքի 20-ամյակը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա տիկնը` Միշելը, բավականին համեստ կերպով են տոնել իրենց ամուսնության 20-րդ տարեդարձը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Սպիտակ տան ղեկավարը` կապված կայանալիք ընտրությունների հետ իր հագեցած աշխատանքային գրաֆիկում ազատ ժամանակ է գտել և կնոջ հետ գնացել ռեստորան:

Բարաք Օբաման փորձել է այդ տոնը նեղանձնական դարձնել, ուստի լրագրողներին ներս չեն թողել ռեստորանի սրահ: