8 հոկտեմբերի 2012 - 12:02 AMT
Նավթն էժանանում է հումքի պահանջարկի նվազեցման մտավախությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ներդրողների պահպանվող մտավախություններին ֆոնին` կապված եվրագոտու տնտեսական խնդիրների և Չինաստանի տնտեսության զարգացման դանդաղեցման հետ, վկայում են սակարկությունների տվյալները:

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 դոլարով կամ 0,61 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 89,33 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,58 դոլարով կամ 0,52 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111,44 դոլար:

Համաշխարհային բանկը վատացրել է իր կանխատեսումը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսության զարգացման վերաբերյալ: