«Հաջորդ տարի մարտին պատասխան-մենամարտ կանցկացնեմ Արթուր Աբրահամի հետ: Այդ մենամարտը կրկին կկայանա Բեռլինում, միևնույն արենայում»,-ասել է WBО վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:
Օգոստոսին Աբրահամն ու Շտիգլիցը Բեռլինում մենամարտ էին անցկացրել, ինչից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տարել և նվաճել WBО գոտին:
«Աբրահամի հետ մենամարտը հավասար էր, կարծում եմ, որ չեմ պարտվել »,-Շտիգլիցի խոսքը հաղորդում է boxnews.com.ua-ն:
Դեկտեմբերի 15-ին Աբրահամը կանցկացնի տիտղոսի առաջին պաշտպանությունը: Աբրահամի ապագա մրցակցի անունը առայժմ չի հաղորդվում: