1 ապրիլի 2005 - 06:56 AMT
ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շարլ Ազնավուրրը պահանջել է, որ «Գերմանիան արտահայտվի մարդկության դեմ կատարած ոճրագործության մասին», այսինքն Հայոց ցեղասպանության մասին, ինչպես դա արել են Ֆրանսիան եւ Շվեյցարիան, հաղորդում է «Երկիր» թերթը: Գերմանական «Die Zeit» թերթում հրապարակված հոդվածում Շարլ Ազնավուրը նշել է, որ Գերմանիան նույնպես պատասխանատու է այդ հանցագործության համար, սակայն ոչ որպես մասնակից, այլ «դիտորդի իր դիրքորոշմամբ եւ չեզոքությամբ»: Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի նման որոշման կայացմանը եվրոպական այլ պետություններում, գտնում է Ազնավուրը: