
Այսօր ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը և վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը խոսել են Բ. Իվանիշվիլիի ` հայերի մասին արված հատարարության և Վրաստանի նոր իշխանությունների մասին:
«Ջրերն արդեն սկսել են պղտորվել», - ասաց վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանն ՝ անդրադառնալով հետընտրական Վրաստանին:
ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, անկախ ամեն ինչից, ասուլիսը սկսեց նորընտիր կոլեգաներին շնորհավորելով և հետագա համագործակցության ակնկալիքով:
Ակնկալիքների հարցում ավելի խիստ, իր խոսքով՝ պատմական փորձից ելնելով, Հայկազուն Ալվրցյանը հիշեցրեց, որ արդեն երկար ժամանակ է՝ Վրաստանում բոլոր նորընտիր իշխանություններն իրենց գործը սկսում են Վրաստանի ամենացավոտ խնդրից՝ դեմոգրաֆիայից:
«Վրաստանը խորքային բեռ ունի՝ այլ ազգերի տարածվածությունը: Օսերն ու աբխազներն անկախացան, հինական փոքրամասնություն մնացին հայերը: Մենք տեսանք, թե ինչեր են լինում հայկական մշակութային արժեքների հետ: Իվանիշվիլիի՝ հայերի մասին արված վերջին հայտարարությամբ էլ, լինի քաղաքական անփորձության հետևանք, թե միտումնավոր քայլ, հերքվեց հայերի՝ Ջավախքում պատմական արմատ ունենալու փաստը»:
Տաճատ Վարդապետյանը հակադրեց աղմուկից ժամեր անց տարածված հերքումը, իսկ վիրահայության հարցերով փորձագետն ասաց. «Հերքումն ավելի վտանգավոր է»:
Երկու բանախոսները համաձայնեցին, որ թե Բ.Իվաբնաշվիլիին, թե նրա բլոկին դեռ քաղաքական հասունացում է սպասվում: