8 հոկտեմբերի 2012 - 14:06 AMT
ԱՄՆ դոլարը հաջորդ շաբաթ Հայաստանում կվաճառվի 405-410 դրամով

Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0,54 տոկոսով՝ մինչև 405, 25 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում սակարկությունների ծավալը կազմել է 11,09 մլն դոլար, ինչը 36,36 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,19 տոկոսով, և շաբաթ օրը, հոկտեմբերի 6-ին կազմել է 407, 82 դրամ:

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի արժույթի բորսայում ԱՄՆ արժույթի միջին կշռված փոխարժեքը վստահորեն աճում էր: Պատճառը ներկրողների և բնակչության շրջանում արտարժույթի պահպանվող բարձր պահանջարկն էր: Սակայն, շաբաթվա վերջում դրամը սկսեց վերականգնել իր դիրքերը, հավանաբար, ՀՀ ԿԲ միջամտության արդյունքում՝ պահպանելու համար ազգային արժույթի փոխարժեքն ու շահույթ ստանալու համար շաբաթվա վերջում:

Հաջորդ շաբաթ ԱՄՆ արժույթի փոխարժեքը, հավանաբար, կկայունանա: ԱՄՆ դոլարի վրա որոշակի ճնշում կարող է զգացվել Եվրախմբի հանդիպման դրական արդյունենքրի ֆոնի վրա: ԱՄՆ արժույթի փոխարժեքի նվազմանը կնպաստի նաև բնակչության ու բիզնեսի կողմից արժույթի գնման ծավալների նվազումը: Իրոք, ըստ ՀՀ ԿԲ մամլո ծառայության, ներբանկային արժույթի շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 12,664 մլն դոլար, ինչը 7,38 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Այնուամենայնիվ, արտարաժույթի պահանջարկը շուկայում պահպանվում է, ուստի հաջորդ շաբաթ բոլոր հիմքերը կան տեսնելու կանխիկ դոլարի համեմատաբար կայուն փոխարժեքը: «ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հաջորդ շաբաթ կկազմի 405-410 դրամ»,-գտնում են FOREX CLUB-ում: