8 հոկտեմբերի 2012 - 14:59 AMT
Մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ:

Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է տրանսպորտի վարչության պետը:

Արձանագրված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի:

Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել հատկապես կատարվող աշխատանքների որակին: