8 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT
Հոկտեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.59 դրամ

Հոկտեմբերի 8-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 4.2 մլն դրամի առք և վաճառք` 1 դոլարի դիմաց 405.75 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կռշված փոխարժեքը կազմել է 406,59 դրամ` հոկտեմբերի 7-ի դրությամբ կրճատվելով 0,97 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 527,10 դրամ` կրճատվելով 3,14 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,11 կետով` մինչև 13,06 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: