8 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT
Բուլղարացի պաշտպանը որակազրկվել է հայ ֆուտբոլիստների հետ կռվի բռնվելու համար

FIFA-ն որոշել է որակազրկել Բուլղարիայի հավաքականի պաշտպան Վեսելին Մինևին 2 խաղով՝ Հայաստանի հետ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստների հետ կռվի բռնվելու համար:

Խաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Բուլղարիայում ԱԱ-2014 թվականի ընտրական փուլի շրջանակում և ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ Բուլղարիայի:

Մինևը նաև 6 500 դոլար տուգանք կվճարի, հայտնում է Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Վեսելին Մինևը չի մասնակցի Դանիայի և Չեխիայի հետ խաղերին:

B խմբում Բուլղարիան ունի 4 միավոր և զբազեցնում է 2-րդ հորիզոնականը: Իտալիան նույնպես 4 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ Հայաստանը 3 միավորով երրորդ տեղում է: