Թուրքիայի հարավ-արևելքում այսօր պայթեցվել է Իրանից Թուրքիա գնացող գազատարը: Ինչպես հայտնում է թուրքական լրատվական «ԴԽԱ» գործակալությունը, դիվերսիան կատարել են Քրդական աշխատավորական կուսակցության ծայրահեղականները:
Ինչպես հայտնում է գործակալությունը, պայթյունի հետևանքով առաջացել է 3 մ խորությամբ և 50 մ տրամագծով փոսորակ: Գազի բռնկում տեղի չի ունեցել, գնում են վերականգնման աշխատանքներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի զինվորականները քուրդ անջատողականների ոչնչացման խոշոր գործողություն են անցկացնում: Անցած գիշեր թուրքական ավիացիան հրթիռակոծել է ՔԱԿ դիրքերը Հյուսիսային Իրաքում: