8 հոկտեմբերի 2012 - 17:08 AMT
«Հայֆեստ». Վ. Բադալյանի «7-րդ զգացողությունը» ներշնչված է «Մատյան ողբերգությամբ»

«Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնին Գեղագիտության ազգային կենտրոնը ներկայացել է Վահան Բադալյանի «7-րդ զգացողություն» ներկայացմամբ: Այն հանդիսատեսին ներկայացվել է հոկտեմբերի 7-ին, և կցուցադրվի մինչև փառատոնի ավարտը` հոկտեմբերի 9-ը:

Ըստ Վահան Բադալյանի, «7-րդ զգացողություն» ներկայացումը ինքնատիպ զգայական մեդիտացիա է, մարմնի հայեցում: Ներկայացման 7 պատկերները ներշնչված են 10-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմով:

Նա նաև գտնում է, որ ներկայացումը մի փորձ է բացահայտելու մարդու մեղքի զգացողության առեղծվածը:

Ներկայացումը ԳԱԿ «Փոքր թատրոնի» (Հայաստան) և «Վերսիլիադանցա» (Իտալիա) թատերական ընկերությունների համատեղ նախագիծն է, որն իրականացվել է Երևանում:

«7-րդ զգացողություն» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել փառատոնի ընթացքում: 2008 թվականից մինչ այսօր այն ներկայացվել է Իտալիայի Ֆլորենցիա, Կամպիլիա, Պարմա, Սալերնո, Բանյոնե քաղաքներում, Սիբիուի միջազգային թատերական փառատոնին, Սլովենյայի Լյուբլյանա քաղաքում, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: 2012-ին ներկայացումը ընդգրկված է եղել Ֆլորենցիայի Կանտիերի Ֆլորիդա թատրոնի խաղացանկում:

Ներկայացման մտահղացումը, բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Վահան Բադալյանինն է, խորեոգրաֆիան` Անջելա Տորրիանի Էվանջելիստիինը և Արսեն Խաչատրյանինը: