8 հոկտեմբերի 2012 - 18:05 AMT
Օրերս Բուդապեշտում բացված Աթաթուրքի կիսանդրին կարմիր ներկով են պատել

Տառացիորեն մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին հանդիսավոր կերպով Բուդապեշտում բացված Քեմալ Աթաթուրքի կիսանդրին կարմիր ներկով է պատվել: Ինչպես գրում է հունգարական politics.hu կայքը, Աթաթուրքի կիսանդրու հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ Հունգարիայի լարված հարաբերությունների ֆոնի վրա՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով:

Հունգարիայի հայ համայնքը բողոքի ակցիաներով դիմավորեց Աթաթուրքի կիսանդրու բացումը: