8 հոկտեմբերի 2012 - 18:06 AMT
Անձրևն ու ամպրոպը կշարունակվի ևս 5 օր

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով: Երևանում hոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: