8 հոկտեմբերի 2012 - 18:17 AMT
ԱԻՆ Փրկարար ծառայությունն այս շաբաթ արձագանքել է 194 ահազանգի

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրենը զեկուցել է, որ շաբաթվա ընթացքում արձագանքել են 194 ահազանգի: Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից: ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանն իր զեկույցում հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Գառնիի դիտակայանի համար նոր լազերային դեֆորմոգրաֆ ձեռք բերելու ուղղությամբ: Նախարարը հանձնարարել է որոնումներին զուգահեռ վերանորոգել նաև հին դեֆորմոգրաֆը։

Խորհրդակցության ընթացքում ԱԻՆ այլ պաշտոնյաներ ևս հանդես են եկել զեկույցներով ՝ ներկայացնելով անցած շաբաթվա աշխատանքը: