8 հոկտեմբերի 2012 - 18:41 AMT
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Քրդական աշխատավորական կուսակցության եվրոպական առաջնորդին

Ֆրանսիայի ոստիկանությունը հոկտեմբերի 6 և 7 ձերբակալել է Քրդական աշխատավորական կուսակցության եվրոպական առաջնորդին, ինչպես նաև կազմակերպության 3 գրոհայինների, հաղորդում է Agence France-Presse-ը: Առաջնորդի անունը չի հաղորդվում: Հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է նաև գրոհայիններից մեկը, հաջորդ օրը ևս ձերբակալվել են 2 գրոհայիններ:

ՔԱԿ-ը Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված :

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններին, որ վերջիններս իրենց երկրներում թաքցնում են քուրդ գրոհայինների` փոխանակ օգնելու Անկարային պայքարել նրանց դեմ: