8 հոկտեմբերի 2012 - 20:40 AMT
Որքան արժեն պաշտոնական ինտերնետային կայքերը

2009-2011 թվականների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, բոլոր նախարարությունների և դրանց ենթակայության տակ գնվող տարբեր կառույցների համար ստեղծել է 108 նոր կայք և վերամշակվել 19 կայք: Ընդհանուր առմամբ, կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար այս գերատեսչությունները 2009-2011թ.թ.-ի ընթացքում ծախսել են 101մլն. 262 հազար 375 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար։ Այս տեղեկատվությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է 2012թ. մարտին պետական գերատեսչություններ ուղարկած տեղեկություն ստանալու հարցումների միջոցով։ Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2009, 2010 և 2011թ.թ.-ին կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար, իսկ ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 80.000 ՀՀ դրամ: ՀՀ Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարություններն ընդհանրապես գումար չեն ծախսել: