8 հոկտեմբերի 2012 - 21:20 AMT
Սոմալիի իսլամիստները իրենց կողմից վերահսկվող տարածքներից արտաքսել են Islamic Relief-ի աշխատակիցներին

Սոմալիում գործող Ալ-Շաբաբ իսլամիստական խմբավորումը իրենց կողմից վերահսկվող տարածքներից արտաքսել են բրիտանական հումանիտար Islamic Relief կազմակերպության աշխատակիցներին` մեղադրելով վերջիններիս, որ աշխատում են ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի համար:

Կազմակերպության աշխատակիցները հերքել են մեղադրանքները և իսլամիստներին կոչ արել հնարավորություն տալ իրենց շարունակել աշխատանքը:

Islamic Relief-ը ջուր, սնունդ և դեղամիջոցներ է տրամադրում Սոմալիի միլիոնավոր բնակիչների:

Ալ-Շաբաբը վերահսկում է Սոմալիի կենտրոնական և հարավային գյուղական շրջանները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: