Չինական Southern Airlines ավիաընհկերության ուղևորափոխադրող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել ՉԺՀ-ում` ահաբեկչության սպառնալիք ստանալուց հետո, երկուշաբթի հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Օդանավը իրականացնում էր Ստամբուլ-Պեկին չվերթը:
Օդանավը վայրէջք է կատարել Չինաստանի հյուսիսում տեղակայված Հանսու նահանգում: Բոլոր ուղևորները վայրէջքից մի քանի րոպե հետո տարհանվել են: ՉԺՀ պաշտոնյաներն ու ավիաընկերության անվտանգության ծառայության ղեկավարները սկսել են միջադեպի հետաքննություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: