8 հոկտեմբերի 2012 - 22:01 AMT
Միթ Ռոմնին մտադիր չէ զիջումների գնալ Ռուսաստանին`ՀՀՊ համակարգերի հարցում

ԱՄՆ նախագահի`Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր չէ Ռուսաստանին զիջումների գնալ Եվրոպայում ՀՀՊ համակարգի կառուցման հարցում:

«Ես իրականացնելու եմ ՀՀՊ արդյունավետ ծրագրեր, որպեսզի պաշտպանեմ մեր երկիրը սպառնալիքներից: Այդ հարցում ես ճկունություն չեմ ցուցաբերելու Վլադիմիր Պուտնի դիրքորոշումների նկատմամբ»,- արտաքին քաղաքականության մասին խոսելով` հայտարարել է նա Վիջինիա նահանգում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: