9 հոկտեմբերի 2012 - 17:34 AMT
Հունաստանում բողոքում են Գերմանիայի կանցլերի այցի դեմ

Շուրջ 30 հազար մարդ է հավաքվել Աթենքում երկու ցույցերի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի դեմ, հայտնում են հունական հեռուստաալիքները:

Ավելի վաղ, երկրի արհմիությունները հայտնել էին բողոքի ակցիաների և գործադուլի մասին, Մերկելի դեմ, քանի որ հենց Գերմանիան է հանդիսանում Հունաստանին առաջարկված խիստ խնայողության միջոցների նախաձեռնողը, հայտնում է BBC ռուսական ծառայությունը: