4 ապրիլի 2005 - 08:24 AMT
ՏՐԱՆՍԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ 15 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՁՅԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Լույս երկուշաբթվա գիշերը ազատվել են Հայաստանի 15 քաղաքացիներ, որոնք Ռուսաստան էին մեկնում միկրոավտոբուսով եւ ձյան տակ էին մնացել լույս ապրիլի 1 գիշերը, հաղորդում է «Ինտերֆաքս-Հարավ» գործակալությունը: Փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցել են ԱԻՆ հյուսիսօսական ծառայության աշխատակիցները, շարունակվել են երեք օր ու գիշեր: Հայաստանի բոլոր քաղաքացիները ողջ եւ առողջ են եւ այժմ գտնվում են Նար բնակավայրում` տրանսկովկասյան ավտոմայրուղու մերձակայքում: