4 ապրիլի 2005 - 09:09 AMT
ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍԸ
Ապրիլի 5-7-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Այցը կկայանա ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի շրջանակներում Լիտվայի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նսեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ: Ապրիլի 5-ին Գեդիմինաս Կիրկիլասը կայցելի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, կհանդիպի ինստիտուտի պետի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կծանոթանա ինստիտուտի առօրյային: Ապրիլի 6-ին պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` ծաղկեպսակ տեղադրելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախատեսված են նաեւ այցելություններ Մատենադարան եւ Ազգային պատկերասրահ: Ապրիլի 7-ին Լիտվայի պատվիրակությունը կմեկնի Երեւանից: