9 հոկտեմբերի 2012 - 20:22 AMT
Միթ Ռոմնին մանրամասնորեն ներկայացրել է մերձավորարևելյան` իր համար առաջնային համարվող խնդիրները

ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին առաջին անգամ մանրամասնորեն ներկայացրել է մերձավորարևելյան` իր համար առաջնային համարվող խնդիրները, հաղորդում է Associated Press-ը:

Ռոմնին խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը` այն կոչելով «պասիվ» և ընդգծելով «Մերձավոր Արևելքում կուրսը» փոփոխելու անհրաժեշտությունը: Որպես իր համար կարևոր խնդիրներ նա նշել է սիրիական ճգնաժամի դադարեցումը, Իրանի վրա ճնշումի ավելացումը, Եգիպտոսի հետ հարաբերությունների վրանայումը և արաբ-իսրայելական հակամարտության կարգավորումը: