Ուկրաինան զենք չի մատակարարում Սիրիային: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե սիրիացի ապստամբներն ունեն զինամթերք, որն ի սկզբանե Սաուդյան Արաբիային է մատակարարվել Կիևից:
Նա հայտարարել է, որ Ուկրաինան զենք չի տրամադրում Սիրիային` ընդ որում նաա չի հերքել, որ 2010-ին պայմանագիր է կնքվել Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև, փոխանցում է ՌԲԿ-ն: