4 ապրիլի 2005 - 09:36 AMT
ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆՆԱ ՄԱԻԼՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՍՏՐԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Այսօր Ավստրիայի Շտանս քաղաքում մեկնարկում է Stanser Musiktagen 11-րդ երաժշտական փառատոնը (Շտանսի երաժշտական օրեր): Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության, այդ օրերին հնարավոր կլինի լսել ցանկացած ուղղության երաժշտություն` ջազից մինչեւ ժողովրդական երաժշտություն: Փառատոնի հիմնական իրադարձությունը կդառնա չեխ ջութակահար եւ երգչուհի Իվա Բիտտովի , ինչպես նաեւ շվեյցարացի սաքսոֆոնիստների եռյակի ելույթը Լյուսեն Դյուբյուիի ղեկավարությամբ: Փառատոնի գագաթնակետը կլինի հայ երգչուհի Աննա Մաիլյանի ելույթը, որը կներկայացնի հայկական եկեղեցական երաժշտությունը: