10 հոկտեմբերի 2012 - 09:29 AMT
«Հայկական ժամանակ». Հացը, միևնույն է, թանկանում է

Թերթը գրում է. «Երեկ «ՀԺ»-ի թղթակցի դիտարկումները ցույց են տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով:

«Արմաշ» ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է 870 դրամով:

Ըստ փորձագետների, ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Մինչդեռ երեկ «Oxfam» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց, ըստ որի` ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից»: