10 հոկտեմբերի 2012 - 12:14 AMT
Ղրիմում 10-րդ անգամ տեղի կունենա ազգամիջյան բարեկամության «Հայկական բազար» փառատոնը

Ղրիմի Արմյանսկում հոկտեմբերի 20-ին տեղի կունենա Ազգամիջյան բարեկամության «Հայկական բազար» 10-րդ փառատոնը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, փառատոնի ծրագրում նախատեսվում են նաև Ղրիմի ժողովրդների կենցաղի ցուցադրություններ, ազգային տաղավարներ ազգային ուտեստների համտեսով, ժողովրդական վարպետների վարպետության դասեր: Տեղի կունենան նաև ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ, որոնք կներկայացնեն երգեր ու պարեր:

Հայերը Ղրիմում առաջին անգամ հայտնվել են 8-րդ դարում: Նրանք պահպանում են իրենց ավանդույթներն ու սովորույթները: