«Պեսկարայից» հեռանալուց հետո Մարկո Վերատտին չանհետացավ աստղային «Սեն-Ժերմեն Պարիում», իսկ այժմ պատրաստ է փայլել Իտալիայի հավաքականի կազմում, որը պետք է խաղ անցկացնի Երևանում:
Իտալացի կիսապաշտպանն ասել է, որ շատ է ցանկանում խաղալ հավաքականի կազմում, եթե անգամ ստիպված լինի հանդես գալ որպես դարպասապահ:
«Ես ինձ կարևոր չեմ զգում: Երջանիկ եմ միայն նրա համար, որ կարողացել եմ 19 տարեկանում հայտնվել ազգային հավաքականում: Կարող եմ միայն աշխատել իմ խաղի վրա: Չգիտեմ, արդյոք ինձ մեծ ապագա է սպասվում, թե ոչ, բայց նախ ես պետք է մտածեմ ներկայի մասին»,-Վերատտիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականում Վերատտիին գնահատվում է որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյին փոխարինող:
Եվրոպայի փոխչեմպիոնները հոկտեմբերի 12-ին Երևանում կխաղան Հայաստանի հավաքականի հետ` ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարի շրջանակներում:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ասել է, որ պատրաստ է Վերատտիին տեղ հատկացնել հիմնական կազմում. «Կարծում եմ, որ նա կարող է խաղալ Պիրլոյի կողքին: Գուց նրանից մի փոքր վերև»: