4 ապրիլի 2005 - 12:28 AMT
ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆ. ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՆԱ ՈՐՊԵՍ ԵԶԱԿԻ ԱՆՁ
Կիլիկիայի կաթողիկոս, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ Արամ Առաջինը, խոսելով Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մասին, նշել է.«Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը խորապես հավատաց միջեկեղեցական եւ միջկրոնական կապերի կարեւորությանը եւ զգալի բարեփոխումներ իրականացրեց այդ ոլորտում»,-հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, «Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը եղել է սիրո, խաղաղության եւ արդարության խիզախ առաքյալ բռնության եւ անարդարության արդի աշխարհում: Ես համոզված եմ պատմություն կերտած Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, որի հետ ես առիթ եմ ունեցել հանդիպելու, կմնա քրիստոնեության պատմության մեջ որպեսեզակի անձ»: