5 ապրիլի 2005 - 07:51 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՅՍՕՐ ԿԼՍԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի խորհրդարանի Եվրամիություն ինտեգրման հարցերով հանձնաժողովն այսօր կլսի Հայոց ցեղասպանության մասին հաշվետվությունը, որը կներկայացնեն ազգությամբ հայ լրագրողներ Հրանտ Դինքը եւ Էթյեն Մախչիկյանը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Լրագրողներն իրենց քննադատական եւ անվախ հայտարարությունների համար Թուրքիայում ունեն «սկզբունքային մտավորականության» համբավ: Հրանտ Դինքը ներկայումս երկու դատական գործընթացի մասնակից է` մեկում նա մեղադրվում է Թուրքիայի հասցեին ուղղված զրպարտանքում եւ երկրորդում մեղադրվում է իրեն հայ հայտարարելու մեջ: