Վաղը` հոկտեմբերի 11-ին Արյունաբանական կենտրոնում մեկնարկում է «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան:
Ակցիան կազմակերպել են «The Laboratory», «Be Informed» ՀԿ-ն և Արյունաբանական կենտրոնը: Այն նվիրված է Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդներին:
Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ արյուն: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, այս դեպքում նրանց փոխներարկում են կամավոր անհատույց դոնորներից վերցված արյուն:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 13 000 արյունատվություն: Սակայն Հայաստանում կա հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր: