10 հոկտեմբերի 2012 - 15:09 AMT
Դ. Ջամալյան. Ադրբեջանն ի վիճակի չէ մոտ ապագայում լայնածավալ պատերազմ սկսել

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը չի հավատում, որ մոտ ապագայում պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել: «Ադրբեջանը չի կարող այժմ, իր այսօրվա ներուժով, արագ ու հեշտ հաղթանակի հավակնել: Հետևաբար, ես իրական չեմ համարում մեծ պատերազմի սպառնալիքը տեսանելի հեռանկարում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Ուրիշ բան, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք ժողովրդին իրողությունը պետք է ներկայացնենք, իսկ այլ հարց է, արդյոք այդ ջանքերը արդյունք տվել են»,-ասել է նա:

Փորձագետը նաև անդրադարձել է պատերազմի վերսկսման հավանականությանը հայկական կողմը պատասխան գործողությունների դեպքում, եթե Ադրբեջանը ինչ-որ բան ձեռնարկի Ստեփանակերտ թռչող քաղավիացիայի դեմ: Ըստ նրա, նույնիսկ հայկական կողմի ցավոտ պատասխան հարվածների դեպքում, Ադրբեջանը պատերազմ չի սկսի՝ հաշվի առնելով նրա անպատրաստ լինելը լայնածավալ պատերազմին: