10 հոկտեմբերի 2012 - 16:19 AMT
Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքը ոչնչացրել է 6 թալիբների

Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքը ոչնչացրել է 6 թալիբների, որոնք «Հաքքանիի ցանցի» անդամներ էին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ անօդաչու սարքը գերճշգրիտ հրթիռներով հրթիռակոծել է Աֆղանստանին սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանում գտնվող բնակելի տունը:

Ըստ ԱՄՆ հետախուզության, «Հաքքանիի ցանցի» գրոհայինները գործում են Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորակազմի դեմ առավելապես Պակիստանում գտնվող «ցեղերի գոտու» տարածքից, ինչն էլ բուռն արձագանք է գտել ԱՄՆ-ում, որտեղ գտնում են, որ Պակիստանի հատուկ ծառայությունները գաղտնի աջակցություն են ցուցաբերում Հաքքանիի գրոհայիններին: