10 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT
Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի եվրոպական ակումբներ

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը պատմել է, որ նրա հաճախորդ Հենրիխ Մխիթարյանը առաջարկներ չի ստացել եվրոպական գրանդ ակումբներից, գրում է «Ուկրաինական ֆուտբոլը»:

«Մխիթարյանով ակտիվ հետաքրքրվում են եվրոպական ակումբները, բայց դրանց շարքում չկան թոփ առաջնությունների ներկայացուցիչներ: Այն ակումբները, որոնք ցանկանում են նրան ձեռք բերել, ցածր են Հենրիխի մակարդակից: Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանի սխրանքները հատուկ ուշադրություն չեն գրավում, նա պետք է դրսևորի իրեն Չեմպիոնների լիգայում»,- ասել է Սելյուկը:

Այս սեզոնում Մխիթարյանն անցկացրել է 15 խաղ, որոնցում խփել է 16 գնդակ: