
Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:
Ենոքյանը պահանջում էր հաշվի առնել իր գործում ի հայտ եկած նոր ապացույցները և նոր վարույթ սկսել: Նա դատապարտվել է բժշկական համալսարանի իր համակուրսեցուն սպանելու մեղադրանքով: