10 հոկտեմբերի 2012 - 16:53 AMT
«Ժառանգությունն» առաջադրել է Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում

Այսօր Երևանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին: Այդ մասին հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը:

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքու զիջեց ՀՀԿ-ի թեկնածու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Հունիսի 17-ին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀ Պն մայոր, բժիշկ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը և ԶՈւ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին Ավետյանը մահացավ գիտակցության չգալով:

Ավետյանի մահը քաղաքացիական բողոքի ակցիաների հանգեցրեց Ռուբեն Հայրապետյանի դեմ, որի արդյունքում նա հրաժարվեց պատգամավորի մանդատից: