10 հոկտեմբերի 2012 - 16:55 AMT
Հոկտեմբերի 10-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,78 դրամ

Հոկտեմբերի 10-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 7,3 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 407 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 10-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,78 դրամ` հոկտեմբերի 9-ի համեմատ ավելանալով 0,45 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 522,92 դրամ` կրճատվելով 2,79 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,01 կետով` մինչև 13,05 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: