5 ապրիլի 2005 - 09:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Վատիկան Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Աղբյուրի համաձայն` ուղերձում մասնավորպես ասվում է. «Խոր վշտով տեղեկացանք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վախճանի մասին: Հայաստանում դեռ վառ են քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության օրերին նրա պատմական այցի հիշողությունները: Իր 26-ամյա գահակալության ընթացքում Պապը եղավ քրիստոնեական ճշմարիտ արժեքների քարոզիչ: Նրա ամբողջ կյանքը եղավ հավատին ու եկեղեցուն ծառայելու օրինակ: Հայաստանում երբեք չեն մոռանա, որ նա կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն էր, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»: