5 ապրիլի 2005 - 12:42 AMT
ԲԵԼԳԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-բելգիական հարաբերությունների մակարդակը` նշելով, որ դրա վկայությունն է այն փաստը, որ Բելգիան Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում: Զրուցակիցները կարեւորվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առավել ընդլայնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաեւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Հնադիպման ընթացքում Ռ.Քոչարյանը եւ Հ.դե Կրոոն քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր, մասնավորապես, «Ընդլայնված Եվրոպակ: Նոր հարեւաններ» ծրագրի համատեքստում: Բացի դրանից, անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային խնդիրներին: