11 հոկտեմբերի 2012 - 10:58 AMT
«Կուբան» ֆուտբոլային ակումբի համար նոր մարզադաշտ կկառուցվի

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը հայտարարել է, որ Կրասնոդարում կկառուցվի նոր մարզադաշտ` չնայած որ քաղաքը չի ընդունելու 2018թ աշխարհի առաջնության խաղերը:

«Մեզ պետք է ժամանակակից մարզադաշտ: Դա հսկայական գումարներ է պահանջում, սակայն մեք ֆուտբոլն ավելի շատ ենք սիրում: Մենք սուպերմարզադաշտ ենք կառուցելու: Որոշումն արդեն կայացվել է: Իրավաբանական տեսնակյունից մարզադաշտը պատկանելու է «Կուբանին»: Այն լինելու է մեր ակումբի տունը»,-ասել է Տկաչյովը:

Ակումբի գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը կիսվել է նախագծի որոշ մանրամասներով:

«Առաջարկում եմ նոր մարզադաշտը կոչել «Կուբան Արենա»: Սակայն անվանումը և մարզադաշտի տեսքը կընտրենք երկրպագուների հետ միասին»,-ընդգծել է Մկրտչյանը:

Բոլոր փորձաքննություններն անցնելուց հետո, արենայի շինարարությունը կտևի մոտ 30 ամիս: