ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանը վերսկսել է խառնամուսնությունների մասին կանոնադրության իրականացումը, ըստ որի այլ հավատք ունեցողների հետ հայերի ամուսնությունն այլևս չի օրհնվելու և չի թույլատրվելու եկեղեցում հարսանիքի անցկացումը, հաղորդում է Hürriyet Daily News պարբերականը:
Եկեղեցում խառնամուսնությունները թույլատրվել էին 2000 թվականին՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիրարքի հաստատումով, բայց այդ քայլը համայնքում բանավեճերի առիթ դարձավ:
«Մենք կիրառության մեջ ենք դնում մի օրենք, որը մեր եկեղեցին արդեն ուներ: Ես չեմ ուզում սրանից բացի ուրիշ հայտարարություն անել», - պատրիարք Արամ Աթեշյանի խոսքը փոխանցում է HDN-ը:
Նոր կարգն ուժի մեջ է մտել հոկտեմբերի մեկին:
Խառնամուսնությունների մեջ եղող հայերը, ինչպես նաև նշանվածները մասնակի աջակցություն են հայտնել պատրիարքին, բայց նաև քննադատորեն են մոտենում հարցին: