11 հոկտեմբերի 2012 - 15:39 AMT
ԱՊՀ մտավորականները կհավաքվեն Աշխաբադում՝ իրենց VII համաժողովին

Հոկտեմբերի 15-16-ը Աշխաբադում կանցնի ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովը: Համաժողովի թեման կլինի «ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության զարգացման ռազմավարությունը՝ ուղղություններ և հեռանկարներ»:

Այս և նման համաժողովներում, որոնք անց են կացվում 2006 թվականից, ԱՊՀ երկրների, ինչպես նաև Վրաստանի ու Բալթիայի մտավորականները քննարկում են միջմշակութային նախագծերը գիտական, կրթական ու այլ ոլորտներում:

Տեղի կունենան պաշտոնական նիստեր: Համաժողովում կհանձնվի «Դեբյուտների համագործակցություն» մրցանակը սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում: Մրցանակի համար կպայքարեն նաև Հայաստանից ներկայացված նախագծերը (6):